«Նա չկարողացավ անաչառ կերպով դրսևորել իր մոտեցումները». Վահան Հովհաննիսյանը՝ Ջոն Պրեսկոտի մասին
Տեսանյութեր
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մեկնաբանել է երեկ՝ հունվարի 16-ին ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցող Ջոն Պրեսկոտի դրսևորած պահվածքը։ Հիշեցնենք, որ, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցություների կողմից 100% համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ նախագիծը խիստ վրդովմունք է առաջացրել համազեկուցողի մոտ, ինչի հետևանքով նրա և ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի միջև թեժ բանավեճ է սկսվել։
Նույնպիսի վերաբերմունքի է արժանացել նաև «Ժառանգության» կողմից ոստիկանության և դատախազության աշխատանքները ներկայացնող ելույթը, որը Ջ. Պրեսկոտը ոչ միայն չի ցանկացել լսել, այլև ընդհատել է՝ զայրացած կերպով ձեռքը խփելով սեղանին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն