Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի 

Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ժիր երեխա էր։ Շատ կապված էր պապիկի հետ։ Պապիկը Հայկոյիս հետ դպրոց է գնացել-եկել երեք տարի։ Առանց պապիկի ուղղակի դպրոց չէր գնա, դասերին չէր նստի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնունդով Արթիկի շրջանից է, Սպանդարյան գյուղից։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Մայրիկն անկեղծանում է՝ որդին դպրոցում այդքան էլ լավ չի սովորել. «Շատ ժիր էր, չէր «ենթարկվում» որևէ մեկին»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հայկն ուսումը շարունակել է Արթիկի պետական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժնում։

Մայրիկը նշում է՝ որդին աննկարագրելի սեր ուներ աղավնիների նկատմամբ. «Ամբողջ օրը պատրաստ էր նրանց հետ ժամանակ անցկացնել, ավելացնել քանակը, լավ ու վատ ընտրել»։ Հայկի երազանքների մասին խոսելիս տիկին Սիրունն ասում է՝ որդին շատ երազանքներ ուներ. «Երազում էր, որ ունեցած մեքենայից ավելի լավը պետք է գնի, հայրիկին թիկունք լինի, տունը պետք է նորոգեր, ամեն ինչ իր սրտով աներ։ Գյուղի հանդեպ աննկարագրելի կապվածություն ուներ, շատ էր սիրում գյուղը։ Կապվածություն ուներ իր հարազատների հետ, ամեն մեկին յուրովի էր սիրում, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ։ Մի փոքր կտրուկ խոսելաձև ուներ, և իրեն «մունաթով Հայկո» էին ասում։ Բայց յուրահատուկ էր իմ Հայկոն, այնպես չէ, որ իմ տղան է, գովում եմ, իրեն ողջ գյուղը գիտի: Իրեն բոլորը շատ էին սիրում, հարգում։ Իր խոսքը կարևորում էին իր ընկերները, կոլեկտիվը։ Մի հարց էր լինում, զանգում էին տղայիս, խորհուրդ հարցնում։ Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց՝ բարեկամությունից, ընկերական շրջապատից, ընտանիքից։ Հավատացեք՝ ես ավելի քիչն եմ պատմում իր մասին, քան կա իրականում»։

2021 թ. հուլիսի 22-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության է անցնում Ճամբարակում։ «Իր ժամկետից երեք տարի ուշ է մեկնել ծառայության։ Որոշեցին, որ իր բուժումն ավարտվել է, առողջական վիճակն արդեն լավ է, կարող է մեկնել բանակ։ Ինքն էլ դեմ չէր, ավելին՝ իր համար սկզբունք էր, որ տղամարդը պետք է ծառայի: Հայրենասեր էր, սիրով է ծառայել։ Երբեք չի դժգոհել բանակից»։

Մայրիկը վերհիշում է Սեպտեմբերյան պատերազմից մեկ շաբաթ առաջվա իրադարձությունները։ «Դեպքից մեկ շաբաթ առաջ տանն էր։ Արձակուրդը վերջացավ, արդեն պետք է զորամաս ներկայանար, զանգեց ընկերոջը՝ ինձ դրոշ է պետք, քանի որ Արթիկում իր ուզածը չգտավ։ Այդ դրոշով պետք է դիրքեր բարձրանար։ Թե հիմա մտքով ինչոր բան էր անցել, թե արդեն գիտեին սպասվողի մասին, ասել չեմ կարող։ Բերեց դրոշը տուն, ինձ էլ խնդրեց, որ կողքերի հատվածները կարեմ, որ հանկարծ չքանդվեն։ Տղաները նաև սրբավայր էին սարքել դիրքերում, Հայկոն մեծ ներդրում էր ունեցել այդ գործում, բետոնի հետ կապված աշխատանքներ արել»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքն էր։ Սեպտեմբերի 12-ին Հայկը ողջ օրը կապի մեջ է եղել մայրիկի հետ, անընդհատ զանգահարել։ «Հարցնում էր, թե ինչ կա, ինչ ենք անում։ Մենք էլ ոչ մի առանձնահատուկ բան չէինք անում, տան, առօրյա գործերով էինք զբաղված։ Այդ օրը բոլոր հարազատների, ընկերների հետ զրուցել է, ընդ որում՝ մի քանի անգամ է կապ հաստատել։ Երևի չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հինգ րոպեն մեկ զանգում էր, հարց ու փորձ անում, թե հենց այդ պահին ինչ եմ անում։ Այդ օրերին հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել։ Հարցրեց՝ հայրիկի հետ խոսե՞լ եմ։ Դրական պատասխան տվեցի։ Ասաց, որ հայրիկին զանգել է, չի պատասխանել, հետո հետ է զանգել, զրուցել են։ Հիմա մտածում եմ, որ այդքան շատ զանգելու, հարցերի նպատակն այն էր, որ հասկանար, թե մեզ մոտ ինչ է կատարվում, ինչ գիտենք»։

Սկսվում են ռազմական գործողությունները, մենք հաճախ ենք տղաների պատմություններում նշում՝ Սեպտեմբերյան պատերազմը։ Հայկը եղել է Վերին Շորժայի դիրքերում, անմահացել սեպտեմբերի 13-ին։ «Իրենց դիրքից Տարոնը ասել է. «Տղե՛րք, բլինդաժից դուրս կգամ, եթե ազդանշան տվեցի, դուրս չգաք, եթե չտվեցի, հետևիցս կգաք»։ Այդ ժամանակ Հայկոս ասել է. «Ես քեզ հետ գալու եմ, ինչ կլինի, թող երկուսիս իրար հետ լինի»։ Հայկոն ու Տարոնը դուրս են գալիս, գնում, ազդանշան տալիս, որ մյուսները դուրս չգան։ Տղաներն ընկել էին շրջափակման մեջ, Հայկս ու Տարոնը զոհվեցին»։

Դրանից հետո ընտանիքն ամենուր փնտրել է որդուն։ «Ամուսինս հասել է Վարդենիսի դիրքեր։ Այդ ընթացքում այնքան տեսանյութեր տեսանք, նկարներ, մեկին Հայկին էինք նմանեցնում, բայց, փաստորեն, նա չէր։ Մենք մեզ խաբելով՝ օրերն անցկացրեցինք։ Այդ ժամանակ կար այդ վարկածը, որ Հայկոս գերեվարված է։ Երանի թե Հայկոս այն կողմում լիներ, միայն թե իմանայինք, որ նա շնչում է»։ Հայկի հուղարկավորությունը տեղի է ունեցել նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 6-ին։

Հայկը կրտսեր եղբայր և քույրիկ ունի։ Հենց նրանք են այսօր ընտանիքին ուժ տվողները։ «Օրերն անցնում են, երբեմն մտածում ես, որ գուցե ժամանակի հետ ինչ-որ բան փոխվի ներսումդ, բայց կսկիծն ավելի է խորանում, ավելի շատ ցավ ու կարոտ ես զգում։ Հիմա, երբ մյուս տղաս տուն է մտնում, կարծես թևերս բացվեն։ Նա էլ է զգում, թե որքան ծանր ենք տանում այս ցավը, փորձում է սփոփել, սիրտներս շահել։ Զգում ես, որ ինքն էլ է հոգեպես շատ տանջվում, բայց փորձում է մեզ ուժ տալ, գոտեպնդել։ Երեխաներից ամեն մեկն իր տեղն ունի, սպասված երեխաներ էին։ Քույրիկն իրենցից ամենափոքրն է, նրա հանդեպ սերն այլ է»։

Հ. Գ. - Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Սպանդարյանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ
Ամենադիտված