Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
Աշխարհ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ից 19-ը մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի և Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ. Ստավրիդիսի և այլ գործընկերների հետ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի