Ռուսաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Աֆրիկային
Ռուսաստան
Ռուսաստանը մայիսին պարենային օգնություն կփոխանցի Բուրկինա Ֆասոյին և նախատեսում է ավարտել Նիգերին մարդասիրական օգնության ընթացակարգերը։ Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
Բուրկինա Ֆասոն կստանա 709,5 տոննա ոլոռ, իսկ Նիգերը՝ մինչև 20 000 տոննա ցորեն։
ԱԳՆ-ն նշել է, որ դեկտեմբերին Ռուսաստանը Զիմբաբվե է ուղարկել 559 տոննա ոլոռ և 164 տոննա արևածաղկի ձեթ, իսկ հունվարին՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ 29,4 հազար տոննա դիզելային վառելիք։
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ մարդասիրական օգնությունը երկրներ է առաքվում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնության ներդրումները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ