Պուտինը Լավրովին պարգևատրել է շքանշանով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտգործնախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Հարգելի Վլադիմիր Պուտին, ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը ձեզանից և լսել ձեր խոսքերը։ Չեմ ուզում պաշտոնական հնչել, բայց սրտանց կասեմ ՝ ձեր այս որոշումն ընդունում եմ որպես մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքի գնահատական», - ասել Է Լավրովը իր ելույթի ժամանակ։
Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում։ Նշվում է, որ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական շքանշանն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ