Ի՞նչ է պարզաբանել Վրաստանը՝ կամայական փորձաքննությունների համար. մանրամասներ
Տնտեսություն
Ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակի քննակումներ են տեղի ունենում կոնյակագործների արտահանման խնդիրների հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Ոչ թե պատրաստվում ենք կոնյակագործների խնդրի հետ կապված ինչ-որ բան անել, այլ անում ենք, մենք անմիջական կապի մեջ ենք Վրաստանի մեր գործընկերների հետ ու պարբերաբար, խոսակցություններ լինում են, փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են անցկացվում»,- հայտարարել է ՊԵԿ նախագահը։
Նրա խոսքով՝ վրացական կողմի հիմնական մեկնաբանությունն այն է, որ դա ստանդարտ մաքսային ենթացակարգերով իրականացվող փորձաքննություն է, երբ մաքսային աշխատողը ռիսկ է տեսնում, ինչ–որ ապրանքից նմուշ է վերցնում ու ուղարկում փորձաքննության։
«Այս պահին այդ մեկնաբանությունն ունենք, բայց դա բավական չէ, որ խնդիրը խորությամբ հասկանանք, այդ պատճառով հիմա կառավարությունում, մանրամասն քննակում ենք մեր գործողությունները, ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակով են քննակումներն ընթանում, որ փորձենք լուծումներ գտնենք»,- ասել է Հակոբյանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան