Ռուսաստանը ստուգում է՝ արդյո՞ք ամերիկյան ռադարները խախտել են «Ֆոբոս–Գրունտ»–ի աշխատանքը
Աշխարհ
Ռուսաստանն առաջիկա օրերին նոր փորձարկումներ է սկսելու՝ պարզելու արդյո՞ք ամերիկյան ռադարները ազդանշաններ ուղարկել են ռուսական «Ֆոբոս–Գրունտ» տիեզերական սարքին։ Այս մասին Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը հայտնել է արշավախմբի տապալման հարցերով հետաքննություն անցկացնող հանձնաժողովի ղեկավար Յուրի Կոպտևը։
«Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ռուսական տիեզերական սարքի ձախողված թռիչքի պատճառներից մեկն էլ ամերիկյան ռադարների ներթափանցումն է եղել սարքի աշխատանքներում, որը տեղադրված է Մարշալյան կղզիներում։
«Ֆոբոս–Գրունտ»–ը բաց է թողնվել անցյալ տարվա նոյեմբերին, սակայն չի հասել օրբիտա, որտեղից պետք է սկսեր իր ճանապարհորդությունը Լուսնից մինչև Մարս մոլորակ։ Սարքը մնացել է երկրի ուղեծրում և միայն կիրակի օրը վերջնականապես ընկել է երկրի վրա։ Սակայն բեկորների ընկնելու ճշգրիտ վայրը մինչ օրս դեռևս չի պարզվել։
««Ֆոբոս–Գրունտ»–ի մի հանգույցներից մեկը միանշանակ թռչել է ամերիկյան ռադարների տիրույթով և այս փաստով Ռուսաստանն այժմ հետաքննություն կսկսի՝ պարզելու արդյո՞ք ամերիկյան ռադարները կարող էին խաթարել սարքի թռիչքը», – ասել է Կոպտևը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ