ԵՄ երկրներից մեկը Ուկրաինային մեղադրել Է լրտեսության մեջ
Աշխարհ
Ուկրաինայի հատուկ ծառայությունները օպերատիվ գործունեություն են իրականացնում Հունգարիայի տարածքում և տեղական ընդդիմությանն օգտագործում են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գաղափարն առաջ մղելու համար: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Mediaklikk-ը։
«Նրանց հատուկ ծառայությունները Հունգարիայի տարածքում օպերատիվ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի ինչ-որ կերպ ստիպեն հունգարական կառավարությանը նման որոշում կայացնել», - ասել է քաղաքական գործիչը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ուկրաինացի գործակալները փորձում են մոբիլիզացնել հունգարական ընդդիմությանը՝ հասարակական կարծիքի վրա ազդելու համար: Խոսնակի խոսքով՝ դրա համար Կիևը «լուրջ ռեսուրսներ» կգործարկի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)