Ադրբեջանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից 11 տարի հետախուզման մեջ գտնվող թմրակարտելի ղեկավարը
Աշխարհ
Ադրբեջանում ձերբակալվել է Տաջիկստանի քաղաքացի Էմոմով Թագայմուրոդը։ Նա 11 տարի միջազգային հետախուզման մեջ էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Նրան կարտահանձնեն Ռուսաստանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես գրում է գործակալությունը, ըստ քննիչների՝ տղամարդը մեծ քանակությամբ հերոին է մատակարարել Ռուսաստան։ Էմոմովը ղեկավարում էր առաքիչների ցանցը, որի միջոցով արգելված նյութեր էին ներմուծվում երկիր։
Նշվում է, որ դիլերի որոշ հանցակիցներ արդեն դատապարտվել են Ռուսաստանում և ազատ են արձակվել պատիժը կրելուց հետո։ Այս պահին Էմոմովը սպասում է Ռուսաստան արտահանձնմանը։ Նրան քրեական պատիժ է սպառնում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)