ԱՄՆ-ն հայտնել է՝ «ում չի ուզում տեսնել» ՌԴ-Ուկրաինա բանակցությունների սեղանին
Աշխարհ
Ամերիկացի պաշտոնյաները դեմ են արտահայտվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու մասնակցությանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱՄՆ-ն հասկացնում է ռուս գործընկերներին, որ կնախընտրեր խուսափել հանդիպմանը կոշտ գծի կողմնակիցների մասնակցությունից, ինչպիսին է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում էր Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտոնյաները շփման մեջ են ուկրաինական կողմի հետ՝ հնարավոր բանակցությունները համակարգելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)