Ռուսաստանում ահաբեկչություն էին նախապատրաստում Հաղթանակի շքերթի ժամանակ․ ԱԴԾ
Աշխարհ
Կալինինգրադում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը մայիսի 9-ին զինծառայողների շքերթային շարասյան երթուղում պայթյուն էր նախապատրաստում, հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
«ՌԴ ԱԴԾ-ն Կալինինգրադում ձերբակալել է ՌԴ քաղաքացու (ծնված 2000թ.), որը կամավոր անդամակցել է Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությանը և ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-րդ տարեդարձի տոնակատարությունների ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չարագործը, Telegram-ի միջոցով «ուկրաինացի համակարգողից» առաջադրանք ստանալով, «նախապատրաստել է պայթուցիկ սարքի գործարկում զինծառայողների շքերթային շարասյան երթուղում», հաղորդում է РИА Новости-ն։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական և դիվերսիոն գործունեությանն օժանդակելու հոդվածներով։ Մեղադրյալը, ինչպես հստակեցվում է, կալանավորվել է, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)