Ուկրաինան հավատում էր, որ ԱՄՆ-ի աջակցությունը հավերժ կլինի, սակայն Թրամփը այլ կարծիքի է․ Լավրով
Աշխարհ
Կիևը կարծում էր, որ Վաշինգտոնը հավերժ կաջակցի Ուկրաինային, սակայն ԱՄՆ ներկայիս վարչակազմն այլ դիրքորոշում ունի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեջբերում է РИА Новости-ն։
«Նրանք ակնկալում էին, որ Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը հավերժ կլինի, որ իրենց թույլ կտան ամեն ինչ անել ընդմիշտ, բայց նախագահ Դոնալդ Թրամփը այլ կերպ է պատկերացնում իրավիճակը։ Նա բազմիցս շեշտել է, որ դա իր պատերազմը չէ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Կիևը չունի ազգային շահեր, այլ ընդամենը կատարում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջադրանքները, որոնք Ուկրաինային հանձնարարել են պահել Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)