Նորվեգիայում 135 մետրանոց նավը տան բակում բախվել է քարերին և քիչ է մնացել՝ մխրճվի տան մեջ
Աշխարհ
Նորվեգացի բնակչի տան մոտ նավը բախվել է քարերին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Տրոնհեյմ քաղաքի մոտակայքում։ NCL Salten 135 մետրանոց բեռնատար նավը մխրճվել է Յոհան Հելբերգ անունով տղամարդու այգու մեջ և քիչ է մնացել՝ նա կորցնի իր տունը:
Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը հինգին։ Տան սեփականատերը հայտնել է, որ արթնացել է հարևանի դռան զանգի ձայնից։ Ավելի ուշ Հելբերգը տեսել է նավը իր բակում:
«Ես մոտեցա պատուհանին և շատ զարմացա, երբ տեսա մի մեծ նավ: Ես ստիպված էի երկարացնել վիզս, որպեսզի տեսնեմ դրա գագաթը: Դա այնքան սյուրռեալիստական էր», - ասել է Հելբերգը:
Նավում անձնակազմի 16 անդամ է եղել՝ նորվեգացիներ, լիտվացիներ, ուկրաինացիներ և ռուսներ։
Նավթի արտահոսքի մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)