Թրամփը վերանայել է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ТАСС
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերանայել է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հասկանալով, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքական ռազմավարությունը փակուղի է մտել ռազմական ճանապարհով ժողովրդավարություն պարտադրելու բազմաթիվ փորձերի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ МГИМО-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտական փորձագիտական խորհրդի անդամ Անդրեյ Սուշենցովը։
Նրա խոսքով՝ Թրամփը փաստացի ճանաչում է բազմաբևեռ աշխարհի գոյությունը, իսկ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քաթարը ազդեցության կենտրոններ են դարձել ոչ թե ժողովրդավարացման համար, այլ՝ չնայած դրան։
Սուշենցովը կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարը հասկանում է, որ եթե Վաշինգտոնը գնա եվրոպական պետությունների կողմից սահմանված պատժամիջոցների ճանապարհով, անխուսափելիորեն պարտություն կկրի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան