Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։
«Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է Եվրոպայի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերի մասին՝ արագ հրադադարի հասնելու համար և կոչ է արել Չինաստանին աջակցել այդ ջանքերին», – ասել է Կոռնելիուսը։
Երկու առաջնորդներն էլ պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել համաշխարհային մարտահրավերները հաղթահարելու համար և ընդգծել Գերմանիայի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորությունը։ Բացի այդ, Մերցը նշել է արդար մրցակցության և փոխշահավետ հարաբերությունների հաստատման կարևորությունը։
Երկրների ղեկավարները համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը՝ գերմանա-չինական համագործակցությունը զարգացնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)