Ֆիքսված հեռախոսակապի գները հնարավոր է բարձրանան
Տնտեսություն
Արմենտելը մտադիր է հաջորդ տարվանից քաղաքային հեռախոսակապի ոլորտում ներմուծել նոր սակագներ: Ըստ ընկերության նոր սակագների ճկուն համակարգի շնորհիվ ամսեկան 1100 դրամ բաժանորդային գումարը կմնա անփոփոխ, փոխարենը այժմ գործող 360 րոպեն կփոխարինվի 260 րոպեով: Իսկ ահա նոր փոփոխությամբ 260 րոպեն լրանալուց հետ կգործի 7 դրամ սակագինը, ինչը ևս բարձր է գործող սակագնից՝ 360 րոպեյից հետո սահմանված 5 դրամից:
Թեմայի վերաբերյալ lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանը ասաց. «Վաղը ժամը 11:00-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կքննարկվի <Արմենտելի> առաջարկած նոր սակագնային փաթեթների հարցը և կընդունվի որոշում» : Սպասենք զարգացումներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում