Բանգլադեշը չեղարկել է Հնդկաստանի հետ պաշտպանական համաձայնագիրը
Աշխարհ
Բանգլադեշի իշխանությունները չեղյալ են հայտարարել հնդկական նավաշինարարական «Garden Reach Shipbuilders & Engineers» (GRSE) ընկերության հետ կնքված պայմանագիրը՝ ռազմածովային ուժերի համար օվկիանոսային քարշակ կառուցելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Economic Times» թերթը։
2024 թվականին ստորագրված 21 միլիոն դոլարի պայմանագիրը Հնդկաստանի պաշտպանական գնումների համար նախատեսված 500 միլիոն դոլարի վարկային գծի շրջանակներում առաջին խոշոր համաձայնագիրն էր։
Ինչպես նշում է թերթը, համաձայնագիրը չեղարկվել է Նյու Դելիի և Դաքքայի միջև հարաբերություններում լարվածության ֆոնին , որը ծագել էր Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի 2024 թվականի օգոստոսին պաշտոնաթողությունից հետո։ Երկրի նոր իշխանությունները սկսել են մերձենալ Չինաստանի և Պակիստանի հետ , ինչը մտահոգություն է առաջացրել Հնդկաստանում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)