ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ․ Bloomberg
Աշխարհ
Եվրամիությունը քննարկում է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմները՝ գազատարի շահագործման հնարավոր վերսկսման ֆոնին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Գերմանիայի կառավարությունը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, աջակցում է այս որոշմանը։ Գործակալության տվյալներով՝ գազատարների դեմ պատժամիջոցների կիրառումը դիտվում է որպես քաղաքական քայլ՝ ի պաշտպանություն ԵՄ-ի՝ մինչև 2027 թվականը ռուսական գազի ներմուծումը աստիճանաբար դադարեցնելու ծրագրի և ապագայում Ռուսաստանից գազի մատակարարումներին ապավինելու «գայթակղությունից» հրաժարվելու ծրագրի։
«Սա կանխարգելիչ հարված է ռուսական «էժան» գազի նկատմամբ ցանկացած քաղաքական կարոտախտի», - ասել է Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հետազոտող Տատյանա Միտրովան ՝ մեկնաբանելով այս ծրագրերը ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը