Ռուսաստանը Կիևին կփոխանցի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը․ Լավրով
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստ կլինի Կիևին հանձնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման պայմաններով իր նախագծի փաստաթուղթը, հենց որ ավարտվի «հազարը հազարի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք նաև այն պայմանավորվածություններին, որոնք վերջերս ձեռք են բերվել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Մենք ավարտում ենք ռազմագերիների փոխանակման ցուցակի կազմման նախապատրաստական աշխատանքները՝ «հազարը հազարի դիմաց» սկզբունքով», -ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն աշխատում է «համաձայնագրերի երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որը ուրվագծում է կարգավորման վերաբերյալ կայուն, երկարաժամկետ, համապարփակ համաձայնագրի հասնելու պայմանները»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը