ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հռոմի պապին հրավիրել է այցելել կազմակերպություն
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հռոմի պապ Լևոն XIV-ին հրավիրել է այցելել Կազմակերպություն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նրա խոսքով՝ Գուտերեշը և Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ օրը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մասնավորապես պատրաստակամությունն է հայտնել զարգացնելու Միավորված Ազգերի Կազմակերպության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը։
«Գլխավոր քարտուղարը հրավիրել է Նորին Սրբությանը այցելել Միավորված Ազգերի Կազմակերպություն: Նա անհամբեր սպասում է Նորին Սրբության հետ հանդիպմանը՝ քննարկելու համատեղ ջանքերը՝ մեր անհանգիստ աշխարհում ընդհանուր արժեքները առաջ մղելու համար», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հաքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)