Էրդողանը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը կարևոր քայլ է կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը ուրբաթ օրը ընդունել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին և հայտարարել, որ Թուրքիան կշարունակի իր ջանքերը Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան այնպիսի հարցեր, ինչպիսին է գերիների փոխանակումը, որը քննարկվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ, համարում է վստահության ամրապնդման կարևոր քայլ։ Նախագահի խոսքով՝ հակամարտությանը վերջ դնելու հնարավորությունը չպետք է բաց թողնել», - ասվում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)