ԱՄՆ-ն կարող է արգելել օտարերկրյա ուսանողների մուտքը նաև այլ համալսարաններ
Աշխարհ
ԱՄՆ-ն կարող է արգելք դնել նաև այլ համալսարաններ օտարերկրյա ուսանողների ընդունելության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է Fox News-ը։
«Մենք դիտարկում ենք բազմաթիվ տարբերակներ… Հարվարդը , ինչպես մի քանի ուրիշներ, ստիպված կլինի փոխել իր մոտեցումները», - ասաց ամերիկացի առաջնորդը։
Սպիտակ տունը պահանջել է, որ ամերիկյան համալսարանները պաշտպանություն ապահովեն հրեա ուսանողների համար՝ սպառնալով կրճատել ֆինանսավորումը, քանի որ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին ԱՄՆ համալսարաններում տեղի են ունենում Իսրայելի դեմ բողոքի ցույցեր։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)