ԱՄՆ-ն և Եվրոպան հայտարարել են «ռուսական կիբերհանցագործության ցանցի» վերացման մասին
Աշխարհ
Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի իշխանությունները հայտարարել են «ռուսական կիբերհանցագործների ցանցի» վերացման մասին։ Այս մասին գրում է The Guardian թերթը։
«Վերջնախաղ» անվամբ գործողությունը համակարգվել է Գերմանիայի կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և այլ երկրների ոստիկանության մասնակցությամբ։
Թերթը պնդում է, որ քննիչները միջազգային ձերբակալման օրդերներ են տվել 20 կասկածյալների համար, որոնց մեծ մասը բնակվում է Ռուսաստանում։ Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել 16 մեղադրյալի։ Գերմանիայի տվյալներով՝ հանցավոր ցանցի ընդհանուր 37 անդամ է բացահայտվել, որոնցից 20-ի համար «բավարար ապացույցներ են հավաքվել ձերբակալելու»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)