Գերմանիայում կոչ են արել զորքերը դուրս բերել Լիտվայից
Աշխարհ
Գերմանիան պետք է Լիտվայից դուրս բերի Բունդեսվերի բրիգադը (զորքերը), որը տեղակայված է Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սահրա Վագենկնեխտի միություն՝ բանականության և արդարության համար» կուսակցության առաջնորդ Սահրա Վագենկնեխտը։
«Սա շատ ավելի խելամիտ կլիներ, քան Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրումը։ Սա կարող է կանխել հարկատուների գումարների զանգվածային վատնումը», - ասել է նա։
Վագենկնեխտը նշել է, որ բրիգադի ենթակառուցվածքը Բունդեսվերին, որը տառապում է նյութական ռեսուրսների պակասից, կարժենա հարյուր միլիոնավոր եվրո և կլինի «գերմանացի հարկատուների փողերի այրում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)