Սթարմերի տան հրկիզման «պատվերը տվել է» Ռուսաստանը․ Financial Times
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիրա Սթարմերի տան հրկիզմանը կարող է մասնակից լինել Ռուսաստանը: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։
«Անվտանգության ոլորտի բրիտանացի պաշտոնյաները հետաքննում են՝ արդյոք Ռուսաստանը ներգրավված է եղել Սթարմերի տան հրկիզման գործում», - նշված է հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 12-ին ։ Հրկիզման մեջ մեղադրվում էին Ուկրաինայի 21-ամյա քաղաքացի Ռոման Լավրինովիչը և Ռումինիայի 26-ամյա քաղաքացի Ստանիսլավ Կարպյուկը: Բրիտանացի պաշտոնյաները չեն բացառում, որ հրկիզողներին կարող էին վարձել «Ռուսաստանում գտնվող անձինք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)