Արևմուտքում սարսափած են Ռուսաստան-Մալայզիա մերձեցումից
ԱշխարհԱՄՆ-ն և Արևմուտքի մյուս երկրները մտահոգված են Ռուսաստանի և Չինաստանի հետ Մալայզիայի մերձեցմամբ: Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։
«Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի դիվանագիտական նախաձեռնությունները տարակուսանք են առաջացրել Մալայզիայի դիտորդների շրջանում։ Նրանք մտահոգված են՝ Մալայզիայի առաջնորդը չափից ավելի է մտերմանում Չինաստանի և Ռուսաստանի հետ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մալայզիայի ղեկավարը ձգտում է դիվերսիֆիկացնել առևտրային հարաբերությունները, ինչին աջակցում է Ռուսաստանը, որը ցանկանում է դառնալ Կուալա Լումպուրի գործընկերը: Միևնույն ժամանակ, Մոսկվան նաև հանդես է գալիս BRICS-ին Մալայզիայի միանալու օգտին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)