Ահաբեկչական խմբավորումները հարձակվել են Մոզամբիկ ուղևորվող ռուսական «Ատլանտիդա» նավի վրա
Աշխարհ
Մոզամբիկը սկսել է հետաքննել ռուսական «Ատլանտիդա» օվկիանոսագրական նավի վրա հարձակման միջադեպը։ Այս մասին հայտնում է Club of Mozambique պորտալը։
Նշվում է, որ հարձակման վայրում գործել են ահաբեկչական խմբավորումներ: Նավը հարձակման է ենթարկվել երկու նավերի կողմից։ Անձնակազմը ստիպված է եղել Մապուտու նավահանգիստ մտնել նախքան Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելը։
Հարձակումը տեղի է ունեցել մայիսի 10-ին։ Մոզամբիկում Ռուսաստանի դեսպանատանը նշել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից ոչ մեկը չի տուժել: Սարքավորումներին աննշան վնաս է հասցվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)