Ռուբիոն ասել է՝ ինչ է Թրամփը ակնկալում Սիրիայից՝ ի պատասխան պատժամիջոցների մեղմացման
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Սիրիան «արագ քայլեր» կձեռնարկի առաջնահերթ քաղաքական ոլորտներում՝ ի պատասխան պատժամիջոցների մեղմացման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահը հստակեցրել է, որ ակնկալում է, որ պատժամիջոցների մեղմացմանը կհաջորդեն Սիրիայի կառավարության կողմից արագ գործողություններ կարևոր քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ», - ասել է նա։
Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու պետությունների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն է։
«Նախագահը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը Սիրիայում և հարևանների հետ Սիրիայի հարաբերություններում», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)