Օրբանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել «Ուկրաինայի կողմից սպառնալիքի» թեմայով
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կառավարության տնտեսական բլոկի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայի կողմից գազի տարանցման կասեցման և Եվրահանձնաժողովի կողմից ռուսական էներգամատակարարումից հրաժարվելու ծրագրերի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օրբանի սոցիալական ցանցերում արված հրապարակմանը։
«Արտակարգ տնտեսական հանդիպում՝ Ուկրաինայից եկող էներգետիկ սպառնալիքի վերաբերյալ», - գրել է Հունգարիայի նախագահը։
Օրբանը շեշտել է, որ Կիևի գործողությունները և ԵՄ-ի՝ ռուսական ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու ծրագրերը ռիսկեր են ստեղծում Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)