Եվրոպական շուկաները կտրուկ անկմամբ են արձագանքել Թրամփի մաքսատուրքերի մասին հայտարարություններին
Աշխարհ
Եվրոպական շուկաները կտրուկ անկմամբ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 50% մաքսատուրքեր մտցնելու հայտարարություններին, գրում է РБК-ն։
Հրատարակության տվյալներով՝ գերմանական DAX ինդեքսը, ֆրանսիական CAC-40-ը և բրիտանական FTSE 100-ը համապատասխանաբար նվազել են 2.84%-ով, 3.03%-ով և 1.45%-ով։
Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Եվրոպական Միության ստեղծման միակ նպատակը Միացյալ Նահանգների հետ առևտրից օգուտ քաղելն է։
«Նրա հսկայական առևտրային արգելքները, ավելացված արժեքի հարկերը, անհեթեթ կորպորատիվ տուգանքները, ոչ դրամական առևտրային արգելքները, արժութային մանիպուլյացիաները, ամերիկյան ընկերությունների դեմ անարդար և անհիմն դատական հայցերը և այլն հանգեցրել են Միացյալ Նահանգների հետ առևտրային դեֆիցիտի տարեկան ավելի քան 250 միլիոն դոլարի, ինչը բացարձակապես անընդունելի է», - գրել է ԱՄՆ նախագահը՝ առաջարկելով ԵՄ ապրանքների վրա 2025 թվականի հունիսի 1-ից մտցնել ուղղակի 50% մաքսատուրքեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)