ԱՄՆ-ն այլևս ուժով չի պարտադրի ժողովրդավարություն․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջև, նշել է՝ երկրի բանակի խնդիրը սահմանների պաշտպանությունը և սպառնալիքների վերացումն է ցանկացած վայրում ու ցանկացած պահի, ինչպես նաև այլ երկրների գործերին չմիջամտելը՝ նրանց մշակույթները փոխելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թրամփը նաև հայտարարել է «ժողովրդավարությունը զենքի սպառնալիքով տարածելուց» հրաժարվելու մասին և, առանց մանրամասներ հաղորդելու, նշել է, որ Միացյալ Նահանգները մշակել է հիպերձայնային հրթիռներ, որոնք այժմ արտադրվում են «մեծ քանակությամբ»։
«Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե։ Որոշ մարդիկ հարցրել են, թե կարո՞ղ եմ այն կրճատել։ Ես այն նույնիսկ 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», - գործակալությունը մեջբերում է ԱՄՆ առաջնորդի խոսքերը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)