Ուկրաինայի ԱԳՆ–ն շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ աջակցության համար
Աշխարհ
Ինչպես հայտնել ենք, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան այցով ժամանել է Ադրբեջան։
Նա արդեն հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի և էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ։
«Մենք անկեղծ և մանրամասն զրույց ունեցանք ուկրաինա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն դարձվեց ռուսական «ագրեսիային» վերջ դնելուն և արդար ու տևական խաղաղության հասնելուն։ Ես անձամբ շնորհակալություն հայտնեցի նախագահ Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև ձմռանը մարդասիրական և էներգետիկ օգնության տրամադրման համար։ Մենք քննարկել ենք ուկրաինա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հետագա քայլերը։ Այս համատեքստում մեծ նշանակություն կունենա Ադրբեջանի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, որը կկայանա հուլիսի 10-11-ը Հռոմում»,– այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)