Սաբինա Ֆրեյզեր. «Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը կապահովի Թուրքիայի ամբողջականությունը և կբուժի հայերի վերքերը»
Աշխարհ
«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կբարելավի երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։ Եթե արձանագրությունները չվավերացվեն, կարծում եմ, որ գործընթացը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կսրվի, ինչն էլ կարող է երկու հասարակությունների միջև մեծ հիասթափության պատճառ դառնալ։ Մենք, սակայն հույս ունենք, որ դա կարճաժամկետ կլինի, որը չի խորացնի ատելությունը, քանի որ երկկողմ ընդհանուր շահերը եւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետաքրքրությունը ավելի դոմինանտ է», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։
Ըստ Սաբինա Ֆրեյզերի՝ ցյուրիխյան արձանագրությունների վավերացումից հետո միայն Թուրքիան կարող է իր տարածքային ամբողջականության հարցը բարձրացնել։
Ֆրեյզերը Հայ–թուրքական արձանագրությունները և Ղարաբաղյան կոնֆլիկտը չի կապել միմյանց հետ՝ ասելով, որ դրանք տարբեր գործընթացներ են, սակայն ավելացրել է, որ ինքը միանշանակ չի կարող բացառել այդ երկու գործընթացների միջև կապը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի