Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման էպիկենտրոնում
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված լայնածավալ հարձակման էպիկենտրոնում։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀՕՊ դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Գերագույն գլխավոր հրամանատարի հետ Կուրսկի մարզի տարածքով թռիչքի ժամանակ հարձակման ինտենսիվությունը զգալիորեն մեծացավ։ Ուստի, միաժամանակ անցկացրինք հակաօդային մարտեր և ապահովեցինք նախագահական ուղղաթիռի թռիչքի անվտանգությունն օդում», - ասել է զինվորականը։
Դաշկինը հավելել է, որ արդյունքում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարվել է։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)