Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Ալիև
Աշխարհ
Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta.ru-ն։
«Պետության ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնությունը կշարունակվի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները մտադիր են աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչի համար Կիևը երախտագիտություն է հայտնել նրանց։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում հետագա համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ