Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին
Աշխարհ
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։
Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մոհսեն Հասանլուն ընդգծել է այս իրադարձության կարևորությունը երկրի ավիացիոն արդյունաբերության համար:
«Օդային տաքսիների ներդրումը առանցքային դեր կխաղա քիչ բեռնված օդային երթուղիների աշխուժացման գործում», – նշել է Հասանլուն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)