Եթե Կիևին օգնությունը շարունակվի, բուֆերային գոտին կզբաղեցնի գրեթե ամբողջ Ուկրաինան․ Մեդվեդև
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքը, եթե «բանդերայի» ռեժիմին ռազմական օգնությունը շարունակվի։
Քաղաքական գործիչն իր Telegram ալիքին կցել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կարմիրով նշված բուֆերային գոտին աստիճանաբար գրավում կապույտով նշված Ուկրաինայի ամբողջ տարածքը։ 14 վայրկյան տևողությամբ տեսանյութի վերջում Ուկրաինայի մեծ մասը ներկված է կարմիր գույնով։ Կապույտ գույնի մի փոքր տարածք մնացել է միայն Լեհաստանի մոտակայքում ։
«Եթե «բանդերայի» ռեժիմին ռազմական օգնությունը շարունակվի, բուֆերային գոտին կարող է այսպիսի տեսք ունենալ», - գրել է Մեդվեդևը հրապարակված տեսանյութի տակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)