Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի օգնականի դեմ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգնական Ահմեդ Դուդաևի և ևս ինը անձանց նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։
Պատժամիջոցների մեջ են մտնում «Մոտոր Սիչ»-ի նախկին ղեկավար Վյաչեսլավ Բոգուսլաևի որդին ՝ Ալեքսանդրը, Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը , «Ճանապարհային վերահսկողության» ղեկավար Ռոստիսլավ Շապոշնիկովը, ինչպես նաև «PIN-UP» խաղատան սեփականատերեր Դմիտրի Պունինը, Իվան Բաննիկովը և Ալեքսանդր Մատյաշովը։ Նրանց նկատմամբ կկիրառվեն «անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցառումներ (պատժամիջոցներ)»։
Պատժամիջոցներ են կիրառվել նաև Ուկրաինայի, Կիպրոսի և Նիդեռլանդների ինը ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ կիպրոսյան մի ընկերության, որը տիրապետում է PIN-UP Guruflow Team Ltd առցանց խաղատան կառավարման կառուցվածքի 50%-ի բաժնետոմսերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)