Բելգորոդի մարզում երկաթուղային գնացքը պայթուցիկ սարքի է բախվել
Աշխարհ
Բելգորոդի մարզում գնացքը բախվել է ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Զոհեր չկան, հայտնում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ գնացքը բախվել է ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի։ Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն։ Զոհեր չկան», - գրել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Նահանգապետը նշում է, որ երկաթուղային կապի ցանցը վնասված է։ Բացի այդ, գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)