Արևմուտքը մտահոգված է Չինաստանի ռազմական հզորացմամբ․ FT
Աշխարհ
Չինաստանը ռազմականապես հզորացրել է այն աստիճան, որ պատրաստ է ռազմական գործողություններ սկսել կարճ ժամանակում, ինչը մեծացրել է Թայվանի սպառնալիքը: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ռազմական պաշտոնյաներին ու փորձագետներին։
Հրատարակությունը մեջբերում է թայվանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, որ Չինաստանի ռազմաօդային ուժերը և հրթիռային ստորաբաժանումները կատարելագործվել են այն աստիճան, որ նրանք կարող են «ցանկացած պահի խաղաղ ժամանակից անցում կատարել պատերազմական գործողությունների»:
FT-ի այլ աղբյուրներ ասում են, որ Չինաստանի ռազմական գործողություններն այժմ ներառում են երկկենցաղային ուժերի շարունակական ուսուցում մեկնման նավահանգիստների մոտ՝ ենթադրյալ «Թայվան ներխուժման համար», օդուժի պատրաստվածության կանոնավոր ստուգումներ և հրթիռային համակարգերի փորձարկում, որոնք կարող են խոցել կղզու ցանկացած կետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)