ԵՄ-ն չի ընկալվում որպես ազդեցիկ քաղաքական միավորում․ Սլովենիայի նախագահ
Աշխարհ
Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրս-Զուբը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իրեն տեղեկացրել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև շփումների վերսկսման նախապատրաստման մասին, հայտնում է Politico պարբերականը:
Սլովենիայի ղեկավարի խոսքով՝ ֆոն դեր Լեյենը Բրյուսելում «ասել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ», Եվրամիությունից այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի եղել: Պիրս-Զուբը ճիշտ է համարոել ուղիղ բանակցությունների վերսկսումը։
«Եվրամիության սխալներից մեկն այն էր, որ մենք դադարեցինք երկխոսություն վարել Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա: Սլովենիայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը «չի ընկալվում որպես ազդեցիկ քաղաքական միավորում» Մոսկվայի հետ երկխոսությունից հրաժարվելու պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)