Գերմանիայում հայտարարել են՝ Թրամփը ձգտում է դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի պայմաններով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արագ ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը, նույնիսկ Ուկրաինայի համար անբարենպաստ պայմաններով։ Այս մասին գրում է գերմանական Zeit թերթը։
«Թրամփը ցանկանում է արագ խաղաղություն՝ նույնիսկ եթե դա ենթադրում է լուրջ կորուստներ Ուկրաինայի համար: Նա նվաստացրել է Վոլոդիմիր Զելենսկուն և բազմիցս սիրաշահել Վլադիմիր Պուտինին», - ասվում է հոդվածում:
Մայիսի 19-ին Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ զրույցը շատ բովանդակալից է եղել և բավականին անկեղծ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը