ԱՄՆ արտահանվող չինական ինքնաթիռների արժեքը մի քանի անգամ աճել է
Աշխարհ
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բարձրացրեց ներմուծման մաքսատուրքերը, չինական ինքնաթիռների արժեքը ԱՄՆ-ի համար ավելացավ չորսուկես անգամ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չինաստանի վիճակագրական ծառայության տվյալները։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ արտահանված չորս չինական ինքնաթիռների արժեքը հասել է 477,2 միլիոն դոլարի կամ 119,3 միլիոն դոլարի՝ մեկ ինքնաթիռի համար։
2024 թվականին Չինաստանը 9 ինքնաթիռ է վաճառել ԱՄՆ-ին՝ 234,1 միլիոն դոլարով։ Դրանցից ամենաթանկն արժեցել է 47,3 մլն դոլար, իսկ մեկ ինքնաթիռի միջին արժեքը կազմել է մոտ 26 մլն դոլար։
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում չինական ինքնաթիռները ԱՄՆ-ում թանկացել են 4,6 անգամ կամ 359%-ով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)