Պաշտպանության հարցերով եվրահանձնակատարը կասկած է հայտնել, որ Ռուսաստանը «հզոր է»
Աշխարհ
Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի այն ուժը, որը վերագրվում է իրեն, և, հետևաբար, չի կարող գերակայություն ձեռք բերել ուկրաինական հակամարտությունում։ Նրա խոսքերը մեջբերում է LRT-ն։
«Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան երբեմն ենթադրվում է, և ես չեմ տեսնում Ռուսաստանի մեծ հզորության որևէ ապացույց», - ասում է Կուբիլիուսը:
Միաժամանակ, նա դժվարացել է պատասխանել, թե ինչպես կզարգանա հակամարտությունը՝ նշելով, որ «իրականությունն ինքնին խոսուն է»։ Եվրահանձնակատարը նշել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Մոսկվայի վրա ճնշումների ավելացումն է և Ուկրաինային աջակցելու շարունակականությունը։ Նրա խոսքով, երեք տարվա առճակատումից հետո «Ուկրաինան գոյատևեց», և Ռուսաստանը չի կարողանա հաղթել հակամարտությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)