Աֆղանստանի նոր իշխանություններ կմասնակցեն Ռուսաստանում անվտանգության համաժողովին
Աշխարհ
Աֆղանստանի նոր ղեկավարության ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրագույն ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մամուլի ծառայությունից։
«Առաջին անգամ միջոցառմանը կմասնակցեն Քաբուլի նոր իշխանությունների ներկայացուցիչները»,- նշել են մամուլի ծառայությունից։
Մայիսի կեսերին Աֆղանստանի պատվիրակությունն այցելեց Ռուսաստան, որտեղ նրանք պետք է մասնակցեին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազան ֆորում» 16-րդ միջազգային տնտեսական համաժողովին: Ավելի ուշ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության տնտեսական հարցերով փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարը դրական է գնահատել Ռուսաստան կատարած իր աշխատանքային այցի արդյունքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)