Գերմանիայի արտգործնախարարը կտրուկ է արձագանքել Ուկրաինայում Ռուսաստանի ԶՈւ հարվածներին
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վիրավորում է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Ուկրաինայի հարցում իր քաղաքականությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է ARD հեռուստաալիքը։
«Վերջին օրերին Ռուսաստանի զինված ուժերի հարվածները ցույց են տալիս, որ Մոսկվան «խաբում է» Ուկրաինայի դաշնակիցներին»,-ասել է Վադեֆուլը։ Նրա խոսքով՝ «Պուտինը ոտնահարում է մարդու իրավունքները, ինչը վիրավորանք է նաև նախագահ Դոնալդ Թրամփի համար»։
Նա հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփը փորձել է կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Ռուսաստանը շարունակել է իր հարձակումները՝ ցույց տալով «նման արձագանք»։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Մոսկվան չկարողանա շարունակել հակամարտությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)