ԵՄ-ն ցանկանում է հրաժարվել ուկրաինացի փախստականներին օգնելուց․ Euractiv
Աշխարհ
ԵՄ-ն սկսել է քննարկել ուկրաինացի փախստականներին իրավական աջակցություն ապահովող ցուցումների ապագան՝ չբացառելով դրանից դուրս գալու տարբերակը: Այս մասին հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Բրյուսելը կշռադատում է ուկրաինացիներին աջակցող իրավական բազայի հետագա հնարավոր քայլերը։ Այժմ փակ դռների հետևում թափ են հավաքում խոսակցությունները դրանից դուրս գալու հնարավոր «ռազմավարությունների» մասին՝ վկայակոչելով փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտը», - պարբերականին հայտնել է եվրոպացի դիվանագետը անանունության հիմքով։
Նշվում է, որ միավորման մասնակից պետությունները հրահանգի ապագան կարող են քննարկել հունիսի 12-ին կամ 13-ին ներքին գործերի և արդարադատության խորհրդի նիստում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)