Ձերբակալվել է ռուսական գործակալ
Աշխարհ
Կանադայի ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ Ջեֆրի Փոլ Դելայլը ձերբակալվել է Հալիֆաքսում (Շոտլանդիա) Ռուսական հատուկ ծառայություններին գաղտնի տվյալներ հաղորդելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով կանադական լրատվամիջոցներին։
40-ամյա սպան մոտ հինգ տարի «օտարերկրյա պետությանը» գաղտնի տեղեկություններ է հաղորդել։ Կանադական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դելայլի դեպքը միակն է Կանադայում ընդունված գաղտնիության մասին օրենքի ընդունումից հետո, որը ուժի մեջ էր մտել 2001 թ–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչություններից հետո։
«Հետաքննությունը ցույց է տալիս, որ Կանադան նույնպես անձեռնմխելի չէ օտարերկրյա ուժերի կողմից եկող սպառնալիքներից, որոնք ձգտում են թուլացնել Կանադայի ինքնիշխանությունը», - նման հայտարարություն է արել Կանադայի թագավորական ոստիկանության ղեկավար Բոբ Պոլսենը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ