Զելենսկին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
Աշխարհ
Ռուսաստանին միայն ուժով կարելի է պարտադրել խաղաղության։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով ուկրաինական տարածքում ռուսական հարվածները։
Նրա խոսքով՝ ռուսական բանակն այս գիշեր Ուկրաինայի դեմ օգտագործել է ամենաշատ անօդաչու թռչող սարքերը՝ հակամարտության սկզբից ի վեր։
«Ինչպես ցանկացած հանցագործ, Ռուսաստանին միայն ուժով կարելի է համաձայնության բերել: Միայն ուժի միջոցով՝ Միացյալ Նահանգների ուժով, Եվրոպայի ուժով, կյանքը հարգող բոլոր ազգերի ուժով, կարող է ավարտվել այդ հարձակումները և հասնել իրական խաղաղության», - գրել է նա:
Զելենսկին կարծում է, որ Մոսկվայի գործողություններին պետք է պատասխանել պատժամիջոցների խստացման, Ռուսաստանի ֆինանսների և նավթի առևտրի արգելափակման միջոցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)