Զելենսկին խնդիրներ է ստեղծում Ուկրաինայի համար․ Թրամփ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները խնդիրներ են ստեղծում նրա երկրի համար։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Նախագահ Զելենսկին ամենևին էլ չի օգնում իր երկրին՝ խոսելով այնպես, ինչպես նա է անում: Այն ամենն, ինչ նա ասում է, խնդրահարույց է, դա ինձ դուր չի գալիս, և դա պետք է դադարեցվի», - ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողություններից։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը դժգոհ է եղել այն փաստից, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական օբյեկտների վրա Կիևի և Մոսկվայի միջև երկխոսության ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)